«Դուք պետք է հասկանաք. եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Դոնալդ Թրամփը կսպանի ձեզ», դիմելով Իրանի իշխանություններին՝ ասել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը «Fox News»-ի եթերում։
Սենատորն ընդգծել է, որ Իրանում փոփոխություններ են գալիս։ «Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովուրդ, օգնությունը ճանապարհին է»,- ասել է Գրեմը։

Русский