Մանկապղծության համար դատապարտված և բանտում ինքնասպան եղած ամերիկացաի բանկիր Ջեֆֆրի Էպշտեյնի զոհերի փաստաբանները դատարանից պահանջում են պարտավորեցնել ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հեռացնել գործի մասին փաստաթղթեր պարունակող կայքը։
«Նյու Յորք Թայմսը» գործի նյութերում հայտնաբերել է տասնյակ չմոնտաժված մերկ լուսանկարներ։ Թերթը այս մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությանը, որը հետագայում դրանք հանել է հանրային հասանելիությունից կամ բլյուրել է պատկերների մեծ մասը։
- Էպշտեյնի զոհերից մեկը, որը եղել է զբոսանավի վրա, պատմել է, որ ականատես է եղել սարսափելի տեսարանի, թե նորածիններին մասնատել են, նրանց աղիքները հանել, ապա կղանքը կերել։
- Մի տղամարդ ասել է, որ իրեն բռնաբարել է Ջորջ Բուշ կրտսերը։
- Փաստաթղթերը բացահայտել են Էպշտեյնի և հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի միջև զրույցները, և թե ինչպես է նա ցանկանում գումար վաստակել ու փնտրում է գովազդի համար ապրանքներ։
- Էպշտեյնը ուշադիր հետևել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի քաղաքական կարիերային. նրա անունը հայտնվում է ֆինանսիստի կողմից ստացված բազմաթիվ նամակներում, լրատվական հոդվածներում և վերլուծական զեկույցներում։
- Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի անունը փաստաթղթերում հիշատակվում է ավելի քան 1000 անգամ: Իրենց էլեկտրոնային նամակներում նրանք քննարկում են հանդիպումներ ու փոխանակվում տոնական շնորհավորանքներով։

Русский