Թեհրանը և Վաշինգտոնը 60 օր բանակցություններ կվարեն մնացած վիճելի հարցերի շուրջ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ խոսելով երկրների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին։
«Ուրբաթ օրը տեղի կունենա պաշտոնական ստորագրումը, և երկու պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն հետագա բանակցային քայլերը հստակեցնելու շուրջ։ Մինչ այդ կստուգվի ամերիկյան կողմի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու, շրջափակումը վերացնելու և ակտիվները ազատելու մեջ», – ասել է Քազեմ Ղարիբաբադին։
Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները կատարի համաձայնագրով պարտավորությունները։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Русский