Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք, «Աբովյան» ԲԿ-ում 18-ամյա բուժառուն ոտքnվ hարվածել է բժշկուհուն, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Հունվարի 11-ին  արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը  06։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոցում պացիենտի կողմից բժշկին ծեծի ենթարկելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի ճակատի աջ վերին կոպի սալջարդ վերքեր, աջ այտի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներր» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 66-ամյա Նաիրա Ք․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ Նաիրա Ք․-ն հունվարի 11-ին ժամը 02։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի  վիրակապարանում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ամուր Ա․-ին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ոտքով հարված է հասցրել կրծքավանդակին և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նաիրա Ք․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում, որպես վերակենդանցման բաժանմունքի բժշկուհի։

Send