Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իլոն Մասկը SpaceX-ը միավորել է xAI ընկերության հետ

Blog Image

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը միավորել է իր տիեզերական տեխնոլոգիաների ընկերությունը՝ SpaceX-ը, արհեստական ​​բանականության (AI) տեխնոլոգիաներ մշակող xAI ընկերության հետ, այս մասին հայտարարել է SpaceX-ի հիմնադիրը։

Փաստաթղթի համաձայն՝ SpaceX-ը և xAI-ը համատեղ կստեղծեն հզոր հաշվողական կենտրոն տիեզերքում, որի հսկայական էներգետիկ կարիքները կփոխհատուցվեն արևային էներգիայով։

Ըստ Մասկի՝ սա կարող է ստեղծել ու ֆինանսավորել «ինքնաընդլայնվող բազաներ Լուսնի վրա, ամբողջական քաղաքակրթության Մարսի վրա և, ի վերջո, տիեզերքում էքսպանսիայի իրականացումը»։

«SpaceX-ը ձեռք բերեց xAI-ը՝ Երկրի վրա (և դրանից դուրս) ամենաամբիցիոզ, ուղղահայաց ինտեգրված նորարարական շարժիչը կառուցելու համար, որը ներառում է արհեստական ​​բանականությունը, հրթիռները և տիեզերական ինտերնետը», - ասել է Մասկը հայտարարության մեջ։

Send