Ազովի ծովում խորտակվել է ցորեն տեղափոխող բեռնատար նավ, հայտնել է Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն։
Մեկ մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորած են համարվում։ Անձնակազմի մի մասին հաջողվել է հասնել ափ։
«Ազովի ծովում խորտակվել է «Վոլգո-Բալթ» դասի նավը, որը տեղափոխում էր ցորեն (...): Ափին հայտնաբերվել են անձնակազմի ինը անդամներ, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են: Մեկ մարդ, ծնված 1991 թվականին (առաջին օգնականը), մահացել է: Անձնակազմի մյուս երկու անդամների վայրն անհայտ է մնում», - գրել է Սալդոն իր Max ալիքում:

Русский