Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Blog Image

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 26-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Լիպեցկի, Վորոնեժի, Տամբովի, Ռյազանի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի տարածքում։Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 10 ԱԹՍ է խոցվել։

Գիշերվա ընթացքում «Ռոսավիացիան» սահմանափակել էր Պենզայի, «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», Սարատովի, Սարանսկի, Չեբոկսարիի, Նիժնի Նովգորոդի, Կազանի և Յարոսլավլի օդանավակայանների աշխատանքը։ Ներկայում բոլոր օդանավակայանները գործում են բնականոն ռեժիմով։

Send