Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթարի հետևանքով Շիրակ-Երևան մայրուղին Կաքավաձորի խաչմերուկում փակվել է․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Blog Image

Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնել է ՆԳՆ-ն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ․ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Շիրակ-Երևան մայրուղին Կաքավաձոր գյուղի խաչմերուկում ամբողջությամբ փակ է, Ֆեյսբուքում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Կադրերն այստեղ

 

Send