13-ամյա Լյուսի Բաղմանյանը 6-7 տարեկան էր, երբ ոտքը ցավեց և մայրը տարավ բժշկի. պարզվեց՝ աղջնակը քաղցկեղ ունի։
Արցախում ապրող աղջիկն առաջին ստուգումներն անցել է Մարտակերտի հիվանդանոցում, որտեղից էլ նրան ուղեգրել են նախ Ստեփանակերտ, ապա՝ Երևան։
Բուժման բարդ ճանապարհին Լյուսին իր պես պայքարող շատ ընկերներ է ձեռք բերել, որոնց մասին մեծ ջերմությամբ է խոսում։ Հիշում է նաև Արցախի իր ընկերներին, որոնք ամենօրյա խաղերն անգամ փորձում էին իր համար տոնի վերածել։
Տոնի վերածված այդ օրերից բացի կային նաև ցավոտ օրեր, որոնք սակայն, աղջնակին չեն ընկճել։ Հիշում է՝ ութ տարեկանում է ստացել առաջին բիոքիմիան, որից հետո մազերը սկսել են թափվել։
Լյուսին հիմա ժպիտով է պատմում, որ սկզբում վախենում էր՝ մտածելով, որ մազերն էլ չեն աճի, բայց ամեն ինչ իր սպասածից ավելի լավ է ստացվել։
Մանրամասները՝ տեսանյութում։

Русский