G7-ի նախարարական հանդիպմանն Ուկրաինայի հարցի քննարկման ժամանակ Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը քննադատել է ԱՄՆ-ին՝ Մոսկվայի վրա ճնշումը չմեծացնելու համար, գրել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրների։
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կալլասը հարցրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, թե երբ է ԱՄՆ-ն սկսելու կոշտ լինել Ռուսաստանի նկատմամբ։ Հանդիպմանը ներկա աղբյուրների համաձայն՝ Ռուբիոյի պատասխանը կտրուկ է եղել, և նա «ակնհայտորեն նյարդայնացած» է եղել։
«Մենք անում ենք ամեն ինչ, որ կարող ենք, որպեսզի վերջ դնենք հակամարտությունը։ Եթե կարծում եք, որ կարող եք ավելի լավ անել, խնդրում եմ, արեք դա։ Գնանք մի կողմ», - պատասխանել է Ռուբիոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն փորձում է բանակցել երկու կողմերի հետ։
Այս զրույցից հետո սենյակում եղած մի քանի եվրոպացի նախարարներ միջամտել են և ասել իրենց ցանկության մասին, որ ԱՄՆ-ն շարունակի դիվանագիտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Русский