Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր Նովակ

Blog Image

Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Դիզվառելիքի արտահանման արգելքը կչեղարկվի «շուկայի վերականգնմանը զուգընթաց», որպեսզի նավթավերամշակման գործարանները խնդիրներ չունենան գերավելցուկի և վերամշակման ծավալների նվազեցման հետ կապված։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում դիզելային վառելիքի արտահանման արգելք է սահմանվել։

Փոխվարչապետ Նովակը ՌԴ կառավարության խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով, ինչը հանգեցրել է բենզալցակայանների լրացուցիչ ծանրաբեռնվածության: Հուլիսին սկսվում է նավթամթերքի ներկրումը։

Նովակը նշել էր, որ այժմ Ղրիմում վառելիքի գները կրկնապատկվել են լոգիստիկայի հետ կապված դժվարության պատճառով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատասխանը հայտարարել է, որ Ղրիմին և Ռուսաստանի հարավին վառելիքով աջակցելու վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն հիմա, այլ ոչ թե ավելի ուշ:

Պուտինը կոչ էր արել ավելի արագ որոշում կայացնել վառելիքի գնումների սուբսիդավորման վերաբերյալ և աջակցել ուկրաինական հարձակումների պայմաններում փոքր նավթավերամշակման գործարանների ցանց ստեղծելու գաղափարին և ընդգծել է. «Որքան լայն է ցանցը, այնքան դժվար է դրան վնաս հասցնելը»:

Send