Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Դրուժբայի» վթարից հետո Սլովակիա և Հունգարիա նավթի հոսքը դադարեցվել է․ Bloomberg

Blog Image

«Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները ժամանակավորապես կասեցվել են, հաղորդել  է Bloomberg-ը։ 

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ ունի մոտ 90 օրվա համար նախատեսված ռազմավարական նավթի պաշարներ։ Նախարարությունը սպասում է, որ մատակարարումները շուտով կվերսկսվեն։ Իրավիճակը սպառնալիք չի ներկայացնում երկրի էներգետիկ անվտանգության համար։

Փետրվարի սկզբից «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա նավթ չի մատակարարվել։ Մատակարարման կրճատումը սկսվել է այս տարվա հունվարին։

Հունգարիան ու Սլովակիան նավթ են ստանում անմիջապես Ռուսաստանից։ Հունգարիայի միջոցով նավթը տեղափոխվում է Խորվաթիա, ապա՝ Սերբիա։

Send