Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչից է կարող երիտասարդների մոտ հաստ աղիքի քաղցկեղի վաղ զարգացումը կախված լինել

Blog Image

Երիտասարդների մոտ հաստ աղիքի քաղցկեղի վաղ զարգացման թաքնված պատճառը կարող է կապված լինել աղիքային հյուսվածքի առաձգականության հետ, ասել է ամերիկացի կենսաինժեներ և հետազոտող Ջակոպո Ֆերուցին, գրել է  HuffPost-ը։

Ըստ Ֆերուցիի՝ քաղցկեղով ախտորոշված ​​երիտասարդ հիվանդների մոտ այս հյուսվածքը զգալիորեն ավելի կոշտ է, քան նույն հիվանդությամբ տառապող տարեց մարդկանց մոտ։ «Սա մեզ հանգեցրեց այն եզրակացության, որ հյուսվածքների կոշտությունը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել քաղցկեղի զարգացման համար վաղ շրջանում», - բացատրել է փորձագետը։

Մասնագետը նշել է, որ այս մեխանիզմների ընկալումը կարող է օգնել բարելավել ախտորոշումն ու մշակել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ։

Send