ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն հայտնում է․ «Հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթաքում ժամը 12:00-ին գործարկվու է էլեկտրական շչակ:»։
Փրկարար ծառայությունից բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։

Русский