Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն արձագանքել է այն տեղեկությանը, որ իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում՝ այդ գործողությունը անվանելով «ամոթալի» և հակասող հրեական պետության արժեքներին։
Ավելի վաղ լիբանանյան «Lebanon Debate» լրատվական կայքը հաղորդել էր, որ իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավային Դիբել բնակավայրում։ Միջադեպը ֆիքսվել է սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարում։ Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են լուսանկարի իսկությունը և հայտարարել, որ միջադեպի հետաքննություն է ընթանում։
«Ես վստահ եմ, որ այս նողկալի արարքի համար պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին։ Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշներն ու կիրառում է հանդուրժողականություն և հարգանք հավատքների միջև»,- գրել է Սաարը։

Русский