ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրականում չի ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորում։
«Չեմ կարծում, թե նրա հետ որևէ համաձայնագիր կստորագրվի»,- Թրամփը մեղադրել է Զելենսկիին «Ուկրաինան կործանելու» մեջ
«Զելենսկին այնպիսի մարդ չէ, ում հետ մեզ համար հեշտ կլինի գործ ունենալ»,- ասել է նա Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ եթե նրանք, այնուամենայնիվ, հասնեն ինչ-որ համաձայնության, ապա դա չի լինի նրա հետ։ Նա չի ցանկանում բանակցել։ Նա ասում է, թե ցանկանում է, բայց իրականում՝ ոչ։ Ուստի՝ ոչ, ես այնքան էլ չեմ համակրում Զելենսկիին»,- շեշտել է ԱՄՆ ղեկավարը։
«Նա չի ցանկանում կարգավորում։ Նա ասում է, թե ցանկանում է կարգավորում, բայց իրականում՝ ոչ։ Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
«Ռուսաստանը հսկայական երկիր է։ Այն կարող է կորցնել մեկ միլիոն մարդ, և միևնույն է, դեռ միլիոնավոր մարդիկ կմնան»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ Ուկրաինան այդքան շատ բնակչություն չունի։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, թե ում չի վստահում։ Լրագրողը հարցրել է․ «Դուք վստահո՞ւմ եք Նեթանյահուին»։ Ի պատասխան Թրամփն ասել է․ «Անկեղծ ասած, ես ոչ ոքի չեմ վստահում»։

Русский