Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտից ազատ է արձակվում

Blog Image

Դատարանի որոշման համաձայն՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտից ազատ կարձակվի դատական ​​հսկողության ներքո։

Փարիզի վերաքննիչ դատարանը Սարկոզիի նախնական կալանքը անհիմն է ճանաչել, գրել են ԶԼՄ-ները։ Ֆրանսիայի նախկին առաջնորդը 20 օր անցկացրել է բանտում։

Փարիզի դատարանը Սարկոզիի դատավճիռը հրապարակել է սեպտեմբերին։ Ֆրանսիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել Լիբիայի կառավարության կողմից 2007 թվականի ընտրարշավը անօրինական կերպով ֆինանսավորելու համար ու դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ պայմանական պատժաչափով։ Նա իրականում բանտարկվել է հոկտեմբերի 21-ին։ Ազատազրկումից բացի, դատարանը նախկին նախագահին տուգանել է 100,000 եվրոյով և արգելել է 5 տարով պետական ​​պաշտոն զբաղեցնել։ 

Send