Եվրամիությունը «հիբրիդային արագ արձագանքման խումբ» կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար։ Այդ մասին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, որի խոսքերը մեջբերել է իր ղեկավարած գերատեսչությունը։
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կալլասը նշել է, որ «տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը մնում է կարևորագույն»։
«Մենք արտաքին միջամտության դեմ պայքարում Հայաստանին միայնակ չենք թողնի։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», - վստահեցրել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ Երևանը օգնություն է խնդրել։
Ըստ նրա՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «լայն շրջանակի հարցեր, այդ թվում՝ Վրաստանում ժողովրդավարական իրավիճակի հետագա վատթարացումը»։
Դեկտեմբերին Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին երրորդ կողմի միջամտության փորձերի և «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում։ Նա պնդել էր, որ ԵՄ-ն նախատեսում է դրա համար հատկացնել 15 միլիոն եվրո։

Русский