Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվան չի կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ․ Զախարովա

Blog Image

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին։

«Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան։

«ՀՀ իշխանությունների նոր, այսպես կոչված, «ընկերները» շարունակում են աչք փակել այն ամենի վրա, ինչը որևէ կերպ նպաստում է Հայաստանի նկատմամբ ԵՄ նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ ցինիկաբար շահագործելով Հանրապետությունը, նրա ներուժը և քաղաքացիներին Ռուսաստանի հետ իրենց դիմակայության մեջ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներայացուցիչը։

Send