Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին ժամանել է Մյունխեն

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մյունխեն՝ անվտանգության համաժողովին ելույթ ունենալու համար։ 

Զելենսկին գրել է, որ «այսօր կարևոր օր է»։

«Կլինեն նոր քայլեր մեր համատեղ անվտանգության ուղղությամբ՝ Ուկրաինայի և Եվրոպայի։ Ծրագրերը ներառում են ուկրաինա-գերմանական առաջին համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկությունը, նաև գործընկերների հետ երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ», - գրել է նա։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։ Ուկրաինայի առաջնորդը, ինչպես սպասվում է, կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ եվրոպացի պաշտոնյաների հետ։

Send