Ղրղզստանի պետական ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է ազգային խաղաղության համար, ուրբաթ օրը ղրղզական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Սադիր Ժապարովը։
«Մեր բարեկամությունը մնում է անսասան։ Տաշիևի պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է ազգային խաղաղության և հասարակական համաձայնության համար։ Նրան ազատելուց առաջ ես զանգահարել եմ ընկերոջս և բացատրել իրավիճակը։ Այդքան արագ որոշում կայացնելով՝ ես փրկել եմ նրան։ Պատճառն այն է, որ նրա շրջապատը նրան սխալ ճանապարհով է տարել», - ասել է Ժապարովը։
Ըստ նրա՝ Տաշիեւի հրաժարականի պատճառը որոշ քաղաքական գործիչների կողմից խորհրդարանը նրա թիմի և պետության ղեկավարի թիմի բաժանելու փորձն է եղել։
«Ամեն ինչ սկսվեց Ժոգորկու Կենեշից (խորհրդարան): Առանձին խորհրդարանական խմբեր սկսեցին հրավիրել պատգամավորների և բաժանել նրանց՝ ըստ այն բանի, թե նրանք գեներալի՞, թե՞ նախագահի կողմն են: Եթե ես արագ և վճռական գործողություններ չձեռնարկեի, պառակտումը կարող էր տարածվել նաև հասարակ մարդկանց վրա: Ահա թե ինչու ես ստիպված էի այս որոշումը կայացնել», - նշել է Ժապարովը։
Փետրվարի 10-ին Ժապարովն ազատել էր Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Տաշիեւին, ով այդ պաշտոնը զբաղեցրել էր 2020 թվականի հոկտեմբերից:

Русский