Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղեգնաձորում 56-ամյա վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Երեմ Մ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Բ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send