Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարի՝ Դավոսում նախատեսված ելույթը չեղարկվել է․ Արաղչին արձագանքել է որոշմանը

Blog Image

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ հունվարի 20-ին նախատեսված ելույթը: Նրա անունը նախորդ օրը նշված էր որպես ելույթ ունեցող, սակայն այսօր առավոտյան այն անհետացել է ՀՏՖ կայքից:

Ֆորումի կազմակերպիչները շվեյցարական լրատվամիջոցներին հաստատել են, որ Արաղչին չի մասնակցի Դավոսին։

Չեղարկելու որոշման պատճառ նշել են Իրանում բողոքի ցույցերի ժամանակ «մահերը և երկրի կառավարության՝ այս տարվա ֆորումին մասնակցությունը «անտեղի են» դիտարկել:

Արաղչին, մեղադրելով Համաշխարհային տնտեսական ֆորումին «երկակի ստանդարտների» մեջ, հայտարարել է, որ իր ելույթը չեղարկվել է Իսրայելի և նրա ամերիկյան դաշնակիցների քաղաքական ճնշման տակ։

 

Send