Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն ազատվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարների պաշտոնններից։
Անուշիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Լուսինե Գևորգյանին։ Ավետիսյանն ազատվել էր Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։
Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ։
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:
Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ:
Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Русский