Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գրենլանդիայում Թրամփի հատուկ դեսպանորդը հայտարարել է կղզին ԱՄՆ-ին միացնելու մտադրության մասին

Blog Image

Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդ նշանակված Ջեֆ Լենդրին հայտարարել է Վաշինգտոնի՝ կղզին Միացյալ Նահանգներին միացնելու մտադրության մասին։

«Շնորհակալություն, նախագահ Թրամփ։ Պատիվ է ծառայել Ձեզ այս կամավորական կարգավիճակով՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Լենդրին ընդգծել է, որ իր նոր պարտականությունները չեն ազդի Լուիզիանայի նահանգապետի պաշտոնում իր աշխատանքի վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդ նշանակվելու մասին։ Իր հերթին, Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կոչ է արել Վաշինգտոնին հարգել թագավորության տարածքային ամբողջականությունը։

Send