Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների ՀՕՊ համակարգերը որսացել են 9 բալիստիկ հրթիռ և 33 անօդաչու թռչող սարք, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Փետրվարի 28-ին հակամարտության սրացումից ի վեր ԱՄԷ-ի ՀՕՊ համակարգերը չեզոքացրել են 294 բալիստիկ հրթիռ, 15 թևավոր հրթիռ և 1600 անօդաչու թռչող սարք։ Հարձակումների հետևանքով զոհվել է 6 մարդ (ԱՄԷ-ի, Պակիստանի, Նեպալի և Բանգլադեշի քաղաքացիներ) և վիրավորվել է 141 մարդ։
Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ անցած շաբաթվա ընթացքում Թագավորական ռազմաօդային ուժերը որսացել են Հորդանան ուղղվող 85 իրանական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից 79-ը։ Եվս հինգ անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ ընկել են Հորդանանում՝ առանց խոցվելու։

Русский