Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի՝ հրադարարի մասին 15 կետանոց առաջարկին և մի շարք պայմաններ առաջադրել, հայտնել է Tasnim գործակալությունը։
- Հակառակորդի կողմից «ագրեսիայի և սպանության» դադարեցում։
- Պատերազմի կրկնությունը կանխելու իրական երաշխիքների ստեղծում։
- Պատերազմական փոխհատուցման հստակ սահմանում ու երաշխավորված վճարում։
- Ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում ու տարածաշրջանում հակամարտության մեջ ներգրավված բոլոր դիմադրության ուժերի դեմ։
Ավելի վաղ Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը գրել էր, որ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով: Այս համատեքստում Միացյալ Նահանգները ներկայացրել է 15 կետեր։

Русский