Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ դեսպանը ծաղկեպսակ է դրել Վրաստանում՝ Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին

Blog Image

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոնարհումը բերեց և ծաղկեպսակ զետեղեց Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին, փոխանցել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Վրաստանում այսօր նշվում է 1989 թ․ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի և Վրաստանի միասնության ու անկախության վերականգնման օրը։

ՀՀ դեսպանը մասնակցել է նաև Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն հարակից՝ Երևանյան պուրակում Ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հայրերի կատարմամբ հոգեհանգստյան կարգին և ծաղիկներ դրել խաչքարին։

Send