Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Սյունիքին»

Blog Image

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երեք անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Սյունիքի» դարպասը (3-0):

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Կառլոս Ֆրանսան։ Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիայի» առավելությունն էլ ավելի ամրապնդեց Աարայիկ Էլոյանը, որը գրավեց մրցակցի դարպասը 62-րդ և 73-րդ րոպեներին՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։

Փաստացի, «Սյունիքը» միակ ակումբն է ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, որը դեռ հաղթանակ չունի իր ակտիվում:

Send