Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է ոչ ալկոհոլային գինու և գարեջրի թաքնված վտանգների մասին

Blog Image

Ոչ ալկոհոլային գինին և գարեջուրը կուտակային ազդեցություն ունեն ու խորհուրդ չեն տրվում կախվածություն ունեցող կամ դրա դեմ բուժում ստացող մարդկանց համար։ 

Համակարգված օգտագործման դեպքում դրանք բացասաբար են անդրադառնում տարբեր օրգանիզմների գործունեության վրա, «Լենտա»-ին ասել է հոգեբույժ, նարկոլոգ Վասիլի Շուրովը։

«Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ կարելի է անվերջ և ամեն օր խմել նման ըմպելիքներ։ Ոչ ալկոհոլային գինին ու գարեջուրը կուտակային ազդեցություն ունեն։ Ավելին, համակարգված օգտագործման դեպքում դրանք բացասաբար են անդրադառնում տարբեր օրգանների գործունեության վրա։ Ոչ ալկոհոլային գարեջուրը և գինին խորհուրդ չեն տրվում կախվածություն ունեցող կամ դրա դեմ բուժում ստացող մարդկանց համար. կրկնության ռիսկը բարձր է»,- ասել է Շուրովը։

Մասնագետի խոսքով՝ եթե ըմպելիքի վրա նշված է զրո տոկոս ալկոհոլ, ապա այն իրավաբանորեն անվտանգ է։

«Նման արտադրանքը պարունակում է մնացորդային ալկոհոլի փոքր, մանրադիտակային քանակ։ Կասկածներ ունեցող վարորդները կարող են իրենց ստուգել ալկոթեստերով», - բացատրել է մասնագետը։

Send