Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ բանակը պայմանագիր է կնքել Raytheon-ի հետ՝ Tomahawk-ի արտադրությունը մեծացնելու համար

Blog Image

ԱՄՆ ռազմածովային ուժերը 22.9 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել Raytheon-ի հետ, որը զենք արտադրող ամերիկյան «RTX Corporation»-ի դուստր ձեռնարկությունն է, այս մասին տեղեկություն է հրապարակել ԱՄՆ պատերազմի նախարարությունը։

Վաշինգտոնը նախատեսում է մեծացնել Tomahawk թևավոր հրթիռների արտադրությունը: 

Համաձայնագրերը նպատակ ունեն «մեծացնել արտադրական հզորությունները և ամրապնդել մատակարարման շղթաները» և «արագացնել կարևորագույն զենքի մատակարարումը»։

«Նախարարությունը կոչ է արել արդյունաբերությանը մեծացնել զենքի արտադրությունը, և RTX-ը արձագանքել է», - նշել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Դաֆին: Ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հանգ Ցաոն ասել է, որ պայմանագրի կատարումը կապահովի Tomahawk-ների մատակարարումը զինվորականներին «աննախադեպ տեմպերով»։

Raytheon-ը պարզաբանել է, որ պայմանագիրը յոթ տարվա համար է և նպատակ ունի Tomahawk-ի արտադրությունը հասցնել տարեկան 1000 հրթիռի։

Send