Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։
«Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։ Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի»,- նշել է Շիրղոլամին։
«2025 թվականին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Փեզեշքիանի պատմական այցը Երևան և ձեռք բերված պայմանավորվածությունները այդ ձեռքբերումների գագաթնակետն էին»,- ասել է նա։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին, որը խաղաղության և բարեկամության մեջ է իր բոլոր հարևանների հետ և պատրաստ է իր դերակատարությունն ունենալ այս շրջանակներում»,- ասել է դեսպանը։

Русский