Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Blog Image

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:29-ին, մարվել՝ 16:41-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ»,- ասվում է հաղորդագրությունում։

Send