Դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամին մանդատ է տրամադրվել։ Հանձնաժողովը ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Մովսեսի Լազրյանը նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այսպիսով, մանդատը տրվել է Խորեն Գևորգի Հովհաննիսյանին։

Русский