Արաբական Միացյալ Էմիրությունները փորձել է համոզել Սաուդյան Արաբիային, Կատարին և Պարսից ծոցի մյուս հարևաններին միանալ Իրանի դեմ համակարգված ռազմական արձագանքին, բայց մերժվել է, գրել է Bloomberg-ը։
Նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդն անձամբ զանգահարել է Սաուդյան Արաբիայի գահաժառանք Մոհամմեդ բին Սալմանին և այլ առաջնորդների։
Այն բանից հետո, երբ Իրանը սկսել է հարձակվել արաբական երկրների վրա և փակել Հորմուզի նեղուցը, Զայեդը խոսել է կոլեկտիվ հակահարվածի անհրաժեշտության մասին: Սակայն գործընկերները նրան ասալ են, որ դա «իրենց պատերազմը չէ»: Արդյունքում, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև արդեն լարված հարաբերությունները ավելի են վատացել: Հետագայում ԱՄԷ-ն անկախ հարձակում է սկսել Իրանի վրա, ապա դուրս է եկել նավթային ՕՊԵԿ կազմակերպությունից։
Սաուդյան Արաբիան նույնպես հարվածներ է հասցրել իրանական ուժերին, բայց Ռիադը այնուհետև անցել է խաղաղության բանակցություններում Պակիստանի միջնորդությանը: Կատարը նույնպես քննարկել է հակահարված տալու հնարավորությունը, երբ Իրանը մարտի կեսերին հարվածեց աշխարհի ամենամեծ հեղուկացված բնական գազի գործարանին՝ Ռաս Լաֆանին: Սակայն Դոհան, ի վերջո, որոշել է դեմ լինել դրան: Բահրեյնը և Քուվեյթը, որոնք սովորաբար գործում են Սաուդյան Արաբիայի հետ համաձայնեցված, որոշել են նույնպես դուրս մնալ հակամարտությունից: Օմանի դիրքորոշումը չի հաղորդվել:
Ի վերջո, ԱՄԷ-ն գործել է հիմնականում մենակ։

Русский