Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Քննարկվել են պողպատե ամրանների արտադրողականության ավելացման հնարավորությունները

Blog Image

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները, ոլորտում մրցակցային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը, տուրքերի սահմանաչափերը, ինչպես նաև տեղական արտադրության զարգացմանն ու շուկայի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև ոլորտի առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

Send