Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՍՊՈՐՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջանառության մեջ է դրվում Նիկիտա Սիմոնյանին նվիրած նամականիշ

Blog Image

2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (1926-2025թթ.)՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին:

Նամականիշի վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ» և «ՆԻԿԻՏԱ (ՄԿՐՏԻՉ) ՍԻՄՈՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 22 հուլիսի 2026թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ.։

Send