Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում

Blog Image

Այսօր՝ հուլիսի 29–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20.30–ի սահմաններում Սախարովի հրապարակին հարակից՝ ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Իսկ կանաչ ճյուղերն էլ ընկել են կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր, երկաթե սյունը, որի վրա կա լվացման կետի ցուցանակ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերությունից։

Այս պահին համայնքային ոստիկանները դեպքը ձևակերպում են, որից հետո օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի՝ ժողովրդին հայտնի Բեգոյան Արմենի հիմնարկի կենտրոնի ստորաբաժանման ծառայողները ձեռնարկելու են անհրաժեշտ աշխատանքները՝ տապալված ծառը մասնատելու և այլ վայր տեղափոխելու համար։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երևանցիներին որպես «Բոքսի հայաթ» հայտնի այս վայրում նմանատիպ վտանգավոր մի քանի ծառեր կան, որոնք թվում է, թե կանաչ են, սակայն հիմքերը փտած են, և այդ ծառերը պետք է Կանաչապատման աշխատակիցները հեռացնեն, տեղում տնկեն նորերը։

Send