Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին, որը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
Նրանք քննարկել են տարածաշրջանային օրակարգն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրին և Ղազայի հատվածում ստեղծված իրավիճակին, հայտնել են պաշտոնական աղբյուրները։
«Մենք Ռուսաստանի հետ ունենք ընդհանուր դիրքորոշումներ տարբեր հարցերի շուրջ։ Մենք աջակցում ենք Ռուսաստանի կողմից Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների դատապարտմանը։ Թեհրանը պետք է սերտ խորհրդակցություններ անցկացնի տարածաշրջանում ապագա զարգացումների վերաբերյալ», - հայտարարել է Արաղչին։ Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են, և էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցությունը, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ ռազմավարական նախագծում և Ռեշտ-Աստարա հատվածում, հաջողությամբ զարգանում է։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ամրագրում է երկու երկրների միջև համագործակցության հատուկ կարգավիճակը։
Բանակցություններից և համատեղ մամուլի ասուլիսից հետո նախարարները ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2028 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզը։

Русский