Չինաստանը կտրականապես դեմ է արտահայտվել «Հենգլի Պետրոքիմիկական» նավթավերամշակման գործարանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել նման սահմանափակումներ կիրառելու պրակտիկան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ծյակունը։
«Չինաստանը հետևողականորեն դեմ է միջազգային իրավունքում որևէ հիմք չունեցող անօրինական միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել սահմանափակումների և «երկար ձեռքի» չարաշահումը», - ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ Պեկինը վճռականորեն կպաշտպանի իր ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել «Հենգլի Պետրոքիմիկական» ընկերության նկատմամբ, որը Չինաստանի ամենամեծ անկախ նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Վաշինգտոնը ընկերությանը մեղադրել է իրանական նավթ գնելու մեջ։ Այս լուրից հետո չինական ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի օրը 10%-ով անկում են ապրել։ Ընկերությունն հերքել է տեղեկությունը, թե նախորդ օրը որևէ գործարք է կնքել Թեհրանի հետ։

Русский