Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Օրեգոն նահանգում 2 ուղղաթիռների բախման հետևանքով մարդիկ են զոհվել

Blog Image

ԱՄՆ Օրեգոն նահանգում երկու ուղղաթիռների բախման հետևանքով երեք մարդ է զոհվել։

Վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով հոկտեմբերի 30-ին, 01:10-ին Մաքմինվիլ քաղաքից հյուսիս։

Յամհիլ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ «Robinson R22» և Airbus տիպի ուղղաթիռները բախվել են օդում՝ Էմիթի-Դեյթոն մայրուղու և Քրինքսհենք ճանապարհի խաչմերուկի մոտակայքում։

«Robinson R22»-ում եղել են թռիչքային հրահանգիչ Տեխասից և նրա ուսանողը՝ Միացյալ Թագավորությունից, Airbus ուղղաթիռում՝ տեղի 38-ամյա բնակիչ։ Երեքն էլ զոհվել են։

Բախման պատճառը դեռևս պարզված չէ։

Միջադեպի հանգամանքները հետաքննում են Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը և Դաշնային ավիացիոն վարչությունը։

Send