Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարարը դիմել էր ԱՄՆ-ին՝ պետք է ընտրություն կատարվի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմի շարունակության միջև. Ոսկանյան

Blog Image

«Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է, և դրա տապալման նախաձեռնողը, դժվար չէ կռահել, որ իսրայելական կողմն է»,- թելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով.

 

«Լիբանանի վրա չդադարող հարձակմանը հաջորդել է նաև օդային հարված իրանական Լավան կղզուն, որին ի պատսխան, Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին՝ պատճռելով լուրջ վնասներ։

 

Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակումներին ի պատասխան, կրկին փակվել է Հորմուզի նեղուցը, քանի որ իրանական կողմը պնդում է, որ Պակիստանի վարչապետը հստակ հայտարարել է հրադադարի մասին բոլոր ճակատներում...

Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում կիսվել է Պակիստանի վարչապետ Շարիֆի՝ հրադադարի մասին գրառմամբ, որտեղ ընդգծված է, որ Լիբանանում ևս պետք է դադարեն ռազմական գործողությունները։

 

Իրանի ԱԳ նախարարը դիմել էր ԱՄՆ-ին, նշելով, որ պետք է ընտրություն կատարվի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմի շարունակության միջև։

Send