Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարի թաղի «կալցևոյում» «Վոլգա 21»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել․ վիրավորը վարորդի կինն է

Blog Image

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում ժողովրդին հայտնի Սարի թաղի կալցևոյում «Վոլգա 21» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։

«Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Տեղում նաև բժիշկներն օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել է իսկ վարորդն ու վիրավորը ամուսիններ են»,-գրում է shamshyan.com-ը։

Send