Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Մարզպետները գործի են անցել, Ինչ է սպասվում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է ․Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։

Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։

Պատմում են, որ ոմանք, վախից դրդված, ասում են, թե ՔՊ են ընտրելու, եւ ներկայացնում են, որ իրենց կոլեկտիվներում էլ բացառապես իշխանամետներ են հավաքված: Իսկ եթե որեւէ միամիտ խոստովանում է, որ իր կոլեկտիվում հակաիշխանական տարրեր կան, մարզպետն անձամբ է որոշումներ կայացնում։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ը մոտենում է արագ, բայց քաղաքական դաշտը ոչ թե հստակվում, այլ ավելի է մթագնում։

Մոտ 60 օր է մնացել ընտրություններին, արդեն մոտ 8 քաղաքական ուժ հայտարարել է մասնակցության մասին, բայց իրական պայքարը կրկին սահմանափակվում է նույն երկու անուններով՝ Նիկոլ Փաշինյան և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի։Սա արդեն քաղաքական ճգնաժամ չէ․ սա քաղաքական փակ շրջան է։

Մի կողմից գործող իշխանությունն է՝ իր վարչական ռեսուրսով, կայուն, բայց հոգնած ընտրազանգվածով։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ ընտրողը կրկին ընտրում է ոչ թե «լավը», այլ «ավելի քիչ վատը»։

Ռոբերտ Քոչարյան, Արամ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, Լևոն Զուրաբյան և այլք փորձում են ձևավորել «երրորդ բևեռ», բայց իրականում բաժանված են այնքան, որ միասին էլ չեն կարողանում դառնալ իրական այլընտրանք։ Այսինքն՝ մենք ունենք ընտրություններ, որտեղ կան շատ մասնակիցներ, բայց քիչ ընտրությու

Ամենահետաքրքիր հարցը նույնիսկ այն չէ, թե ով կհաղթի։ Ավելի կարևոր է՝ արդյոք որևէ ուժ կկարողանա ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Եթե ոչ, Հայաստանը կանգնելու է կոալիցիոն բանակցությունների, քաղաքական առևտրի և անկայունության նոր փուլի առաջ։

Այս ընտրությունները կարող էին դառնալ վերափոխման հնարավորություն։ Բայց այս պահին ավելի շատ նման են հերթական վերահաստատման՝ նույն դեմքերի, նույն հակասությունների և նույն փակուղու։Եվ ամենավտանգավորը սա է․ հասարակությունը աստիճանաբար հաշտվում է այն մտքի հետ, որ այլ տարբերակ պարզապես չկա»։

Send