Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նախկինում մերժված Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան

Blog Image

Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։

Մինչ այս դեսպանը Գուրգեն Արսենյանն էր։

Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2024 թվականի օգոստոսի 14-ին։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Մոսկվան չի համաձայնել 2018-2023 թվականներին Լեհաստանում դեսպան եղած Սամվել Մկրտչյանի նշանակվելուն։ Պարբերականի տեղեկություններով՝ հենց այդ պատճառով ավելի վաղ չէր կայացել Արսենյանի փոխարինումը։ 

Մկրտչյանը 67 տարեկան է, իսկ 2004-2010 թվականներին ներկայացրել էր Հայաստանը ՆԱՏՕ-ում։ Թերթը ենթադրել է, որ Մկրտչյանի ագրեմանի մերժումը կարող էր պայմանավորված լինել ռուսական կողմի անվստահությամբ՝ եվրոպական երկրներում երկար տարիներ աշխատած թեկնածուի հանդեպ։ 

Send