Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Շրի Լանկայի ափերի մոտ ջրից դուրս են բերվել ամերիկյան սուզանավի կողմից խորտակված իրանական ֆրեգատի մաhացած նավաստիներ

Blog Image

Շրի Լանկայի ափերի մոտ ջրից դուրս են բերվել ավելի քան 80 մահացածներ։

Նրանք ամերիկյան սուզանավի կողմից խորտակված իրանական ֆրեգատի նավաստիներն են։

«IRIS Dena» նավի վրա մոտ 180 մարդ է եղել, և ենթադրվում է, որ ավելի քան 100 մարդ մահացել է, գրել է Ruptly-ն։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դառնորեն կզղջա միջազգային ջրերում իրանական ֆրեգատի վրա հարձակման համար։ «ԱՄՆ-ն վայրագություն է կատարել ծովում՝ Իրանի ափից 2000 մղոն հեռավորության վրա։ Հնդկաստանի նավատորմի հյուր «Դենա» ֆրեգատը, որի վրա եղել էին գրեթե 130 նավաստիներ, հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում առանց նախազգուշացման։ Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը

Միացյալ Նահանգների կողմից նավի տորպեդահարման մասին հայտնի էր դարձել երեկ։

 

Send