Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելի ՊԲ-ն կոչ է անում Լիբանանի հարավային խոշոր քաղաքի բնակիչներին տարհանվել

Blog Image

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Լիբանանի հարավային Տյուրոս խոշոր քաղաքի բնակիչներին անհապաղ տարհանվել։

Բանակը շտապ նախազգուշացում է տվել քաղաքի, փախստականների ճամբարների և շրջակա տարածքների բնակիչներին անհապաղ լքել իրենց տները ու տեղափոխվել Զահրանի գետից հյուսիս։

Հրեական ՊԲ-ի խոսնակը նախազգուշացման համար հիմք է նշել «Հեզբոլլահի» կողմից «հրադադարի խախտումները»՝ նշելով, որ բանակը «պարտադրված է ուժային միջոցներով գործել» խմբավորման դեմ։

Send