Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պակիստանի և Աֆղանստանի միջև պատերազմ է սկսվել (տեսանյութեր)

Blog Image

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանի դեմ, քանի որ աֆղանական ահաբեկչական գործողությունները սպառել են Իսլամաբադի համբերությունը, հաղորդում է «Դաուն» թերթը։

Փետրվարի 27-ի առավոտյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլին և Աֆղանստանի երկու այլ նահանգներին։ Սա տեղի է ունեցել սահմանի երկայնքով պակիստանյան ռազմական դիրքերի վրա աֆղանական հարձակումից մի քանի ժամ անց։

Պակիստանի անվտանգության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ պակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցրել աֆղանական ռազմական օբյեկտներին։ Նրանք պնդել են, որ ոչնչացրել են երկու բրիգադի բազա։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի երեկոյան «Թալիբան» շարժման զինյալները հարձակում են սկսել Աֆղանա-Պակիստանի սահմանի երկայնքով։ Նրանք հայտարարել են Պակիստանի բանակի դիտորդական կետերի գրավման և իրենց հարձակման շարունակման մասին։

Տեսանյութերն՝ այստեղ

Send