Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ

Blog Image

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր: Կարևորվել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքական մակարդակում այդ հարցում արտահայտված պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքներին:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական գործընթացները թիրախավորող հիբրիդային տարատեսակ գործողություններին և դրանց արդյունավետ հակազդմանը:

ՀՀ ԱԳՆ

Send