Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Էրեբունի Մոլում. ի՞նչ է կատարվել

Blog Image

Այսօր երեկոյան Երևանի «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում քաղաքացիները նկատել են այրվող մեքենա։ Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնեցին, որ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները։

Գերատեսչությունից տեղեկացրին, որ հրդեհն արդեն մարվել է։ Տուժածների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։

Send